Գլխավոր » 2013 Հունիս 25 » Սանոգո. «Վենգերն ինձ համոզեց գալ Արսենալ».
19:23 | |
Ըստ 20-ամյա ֆուտբոլիստի, ներկայումս անցկացվող պատանեկան աշխարհի առաջնությանը, նրան ուշադիր հետևում էր կանոնիրների գործակալ Ժիլ Գրիմանդին: Ապա Սանոգոն հանդիպեց Արսեն Վենգերի հետ: «Ժիլը գալիս էր տեսնելու իմ խաղը Օսերի կազմում, իսկ հետո ինձ հրավիրեց Փարիզի հյուրանոցներից մեկը, որտեղ ես հանդիպեցի Արսեն Վենգերի հետ: Ես շատ տպավորված էի, որ նա այդքան երկար ճանապարհ էր անցել ինձ համար: Նա ասաց, որ ես անպայման շանս կունենամ ինձ դրսևորել Արսենալում: Նա նաև ասել է, որ ինձնով հետաքրքրվել է շատ տարիներ, և վերջապես ինձ համոզեց գալ Արսենալ, և ես կգամ հուլիսին»,-ասել է Սանոգոն: Ավելացնենք, որ Սանոգոն կարող էր ֆուտբոլին հրաժեշտ տալ ոտքի լուրջ վնասվածքի պատճառով:
| |
Կատեգորիա` Պաշտոնական |
Ավելացրեց` Giroud
| Թեգեր` |
Մեկնաբանություններ` 1 | |
| |