Գլխավոր » 2013 Հունիս 22 » Պոդոլսկին գտնում է, որ Լևանդովսկին հարմար է Արսենալին.
12:04 | |
Հայտնի է, որ Բորուսիան մտադիր չէ բաց թողնել իր առաջատարին ո՛չ Բավարիա, ոչ այլ ակումբ: Սակայն անձամբ Ռոբերտը դեմ չէ լքել Դորտմունդը: Պոդոլսկին, ով Ռոբերտին լավ ճանաչում է Քյոլնում խաղացած տարիներից, կարծում է, որ լեհ հարձակվողը հաջողությամբ կուժեղացնի ցանկացած ակումբ: «Նախորդ մրցաշրջանում նա 24 գոլի հեղինակ է դարձել: Նա դա կարող է ամենուրեք անել, և հիանալի կլինի, եթե տեղափոխվի Արսենալ»: «Վերջիվերջո որոշումն ինքը պետք է կայացնի, այլ ոչ թե թերթերը կամ մարզիչը»,- Պոդոլսկու խոսքերն է մեջբերում Polska The Times-ը: Ավելացնենք, որ 24-ամյա լեհի համար պայքարում է «Մանչեսթեր Սիթին», ով հրաժարվեց Էդիսոն Կավանիին ձեռք բերելու մտքից և այժմ պատրաստ է Բավարիայի և Մանչեսթեր Յունայթեդի հետ լրջորեն պայքարել Լևանդովսկու համար:
| |
Կատեգորիա` Պաշտոնական |
Ավելացրեց` Giroud
| Թեգեր` |
Մեկնաբանություններ` 0 | |