Գլխավոր » 2013 Ապրիլ 4 » Ո՞վ է Արսենալի ամենացավալի կորուստը եղել:
20:55 | |
Մարդկանց մեծ մասը մտածում է(ինչպես նաև անձամբ ես մինչ այս նյութը գրելը) որ «Արսենալի» ամենամեծ կորուստը եղել է Թիերի Անրին: Թիերի Անրին, շատ մարդիկ մտածում են(հիմնականում մինչև 14 տարեկանները) որ հենց հեռացավ ակումբից, սկսվեց ակումբի անհաջողությունները և ամեն ինչ դարձավ վատը: Ամեն ամառ Արսենալի երկրպագուները ստիպված են լինում տեսնել, թե ինչպես են թմի ավագները, առաջատարները և լավագույն խաղացողները լքում ակումբը: Մենք չենք քննարկի այն հարցը, թե ինչու են ֆուտբոլիստները հեռանում, թե ով է մեղավոր` Կրոնկեն, Վենգերը, թե հենց ֆուտբոլիստները: Սկսենք 2007 թ.-ից: Թիմը լքում է ակումբի պատմության լավագույն խաացողներից մեկը, լեգենդը, «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկուն` Թիերրի Անրին: Սակայն ինչքանել որ զարմանալի է, «Արսենալի» վրա այնքանել չազդեղ լեգենդի կորուստը:Թմում արդեն կային ֆուտբոլիստներ, ովքեր ի վիճակի էին փոխարինել Անրիին: Հանալի էր խաղում Ադեբայորը, ինչպես նաև Վան Պերսին: Խաղի վրա Անրիի հեռանալը չազդեց, խաղի պատկերը մնաց նույնը, «Արսենալը» շարունակում էր խաղալ իր կայուն, յուրահատուկ և գեղեցիկ խաղը: Մեկ տարի անց ակումբը լքում են Ժիլբերտուն և Հլեբը: Հլեբի բացակայությունը չզգացվեց, քանի որ «Արսենալ» եկավ Սամիր Նասրին(իհարկե Նասրին սկզբում Հլեբի մակարդակի խաղ չեր ցուցադրում, սակայն վատ չեր իրեն դրսևորում), իսկ արդեն կես տար անց ակումբը գնեց Արշավինին, ով այդ ժամանակ ուղակիորեն համարվում էր թմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, նա ստեղծում էր վտանգավոր պահեր իր և թմակիցների համար, մի խոսքով նա հիանալի մրցաշրջան անցկացրեց: Իսկ Ժիլբերտուն արդեն 32 տարեկան էր և գիտենք, որ Վենգերը չի սիրում 30-ն անց ֆուտբոլիստներին նոր պայմանագիր առաջարկել, իսկ թմում Դիաբին և Սոնգը այդ դիրքում վատ չէին դրսևորում իրենց: Այս տարի նույնպես առանձնապես բան չփոխվեց: «Արսենալը» շարունակեց խաղալ իր կայուն, յուրահատուկ և գեղեցիկ խաղը: 2009 թ. ամառ: Ադեբայորի և Կոլո Տուրեի կորուստ: Այս երկուսի համար «Արսենալը» ստացավ մոտ 40 մլն. ֆունտ: Թիմ եկավ Թոմաս Վերմալենը: Յուրաքանչյուր պաշտպանի համար ամենամեծ մինուսը դա անկայուն խաղն է, և ցավոք սրտի դա այժմ բնութագրում է մեր ներկայիս ավագին: Ասում են, որ Վերմալենը հիմա է անկում ապրել և նրան նախկինում անցնելը շատ դժվար էր, սակայն դրա մասին կարծիքները շատ են և տարբեր: Սակայն Կոլո Տուրեն կորուստ էր նաև «Արսենալըի» հարձակողական ոճում: Ադեբայորի փոխարեն հարձակման գծում հայտնվում էր մեկ Բենդտները, մեկ վան Պերսին( Բենդտները հիմնական կազմում 12 խաղ շատ է անցկացրել քան Պերսին, քանի որ վերջինս վնասվածք էր ստացել):Եթե համեմատենք Ադեբայորին և Բենդտներին, ապա իհարկե Ադեբայորը փոքր ինչ գերազանցում է Բենդտներին: Այս երկու ֆուտբոլիստների կորուստը իր հետքը թողեց «Արսենալի» խաղի վրա, թմի սկսեց ավելի շատ սխալվել պաշտպանությունում, ինչպես նաև վնասվածք ստացավ վան Պերսին, սակայն «Արսենալը» շարնակում էր ցուցադրել արագ, գեղեցիկ, հաճելի խաղ: Ամառ, 2010 թ.: «Արսենալից» հեռանում են Գալլասը, Սանդերոսը, Սիլվեստրը և Էդուարդոն: 2011 թ., ամառային տրանսֆերներ: Գաել Կլիշի. նա համարվում էր լավ հեռանկար ուեցող ֆուտբոլիստներից մեկը աշխարհում, չնայած նրան, որ Գիբբսը վան Պերսիի հետ միասին «սիրում» էր վնասվածքներ ստանալ, միևնույն է Կլիշին այնքանել մեծ կորուստ չի համարվում: Եվ նրա փոխարեն գնվեց Սանթոսը, ով վատ չէր հանդես գալիս մրցաշրջանի սկզբում: Եվ այժմ ամենակարևորը. տրանսֆերներ, որոնց պատճառով «Արսենալը» կորցրեց իր խաղը, ֆուտբոլիստներ, ովքեր կազմակերպում էի «Արսենալի» խաղը հարձակվելիս, իհարկե, խոսքը Սեսկ Ֆաբրեգասի և Սամիր Նասրիի մասին է: Չեմ կարծում, որ նրանց կարող էին փոխարինել Արտետան և Ժերվինյոն: «Արսենալը» դադարեց ցուցադրել այնպիսի խաղեր, որոնց ընթացքում ստեղծում էր 20-ից ավելի գոլային պահ: Սկսեցին այն խաղերը, որոնցում խփվում էին ընդամենը 1-2 գնդակ(իհարկե, կային խաղեր, որոնցում «Արսենալը» կարողանում էր ցուցադրել հիասքանչ խաղ): «Արսենալի» արագ խաղը դանդաղացավ: Աչքի ընկավ վան Պերսին, ով, կարծում եմ, անցկացրեց իր կարիերայի լավագույն մրցաշրջանը: Սեսկ Ֆաբրեասը, ով կառավարում էր «Արսենալի» խաղը, ով կարողանում էր կայացնել արագ որոշումներ, հեռացավ: Եթե առոջ լիներ Ջեկը, ապա կարող էր և ամեն ինչ այլ լինել, սակայն «եթե»-ներով հարցերը չեն լուծվի: Իսկ Ժերվինյոն կարծում եմ զիջեց Նասրիին համարյա բոլոր առումներով: Ամառ 2012 թ.: Ռոբին վան Պերսի, ում երախտապարտ էին 2011/12 մրցաշրջանի համար, սակայն ինչպես գիտեք սիորուց հիասթափություն մի քայլ է: Կարծում եմ, չարժի երկար խոսել Պերսիի կորուստի մասին, քանի որ իմ կարծիքով «Արսենալի» յուրահատուկ խաղը կորչեց 2011 թ.-ին: Ալեքսանդր Սոնգ. միգուցե պետք էր նրա փոխարեն մեկ ուրին հենակետային գնել, ապա այդ դեպքում դժգոհություններ չեին լինի, սակայն այդ դիրքում սկսեց խաղալ Արտետան: Իմ կարծիքով «Արսենալի» ամենամեծ կորուստ Ֆաբրեգասն է եղել: Իսկ ինչ եք կարծում դուք ո՞վ է Արսենալի ամենացավալի կորուստը եղել:
| |
Կատեգորիա` Այլ | Ավելացրեց` SENCH |
Մեկնաբանություններ` 2 | |
| |