Գլխավոր » 2013 Մարտ 28 » Արշավինը գրավել է 2-րդ հորիզոնականը.
17:20 | |
Ամենակրթված ֆուտբոլիստների ցուցակը կազմված է Goal.com-ի կողմից, որտեղ Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիայի և դիզայնի համալսարանը ավարտած Արշավինը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Չելսիի իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան է, ով ավարտել է Մադրիդի լրագրողական համալսարանը: Երրորդը նիգերացի Սեյի Օլոֆինյանին է, ով հանդես է գալիս Հալ-Սիթիյում: Նա ստացել է բակալավրի աստիճան, որպես ճարտարագետ-քիմիկոս:
Չորրորդ հորիզոնականում բելգիացի Ռոմելու Լուկակուն է: Նա ստացել է ճանապարհորդության և համայնքի հետ շփման դիպլոմ: Ինտերի ճապոնացի ֆուտբոլիստ Յուըո Նագատոմոն 5-րդ հորիզոնականում է: Մինչև Իտալիա տեղափոխվելը նա ստացել է բակալավրի աստիճան` տնտեսագիտության համալսարանում, որը գտնվում է Դոշիշայում` Կիոտո: Նագատոմոն նույնիսկ 2 գիրք է հրատարակել: | |
Կատեգորիա` Այլ |
Ավելացրեց` Gunner
| Թեգեր` |
Մեկնաբանություններ` 0 | |