Գլխավոր » 2013 Մարտ 31 » 70 միլիոն Դորտմունդի և Լիվերկուզենի աստղերի համար.
15:40 | |
Երեկ հայտնի է դարձել, որ ամռանը Վենգերը պատրաստվում է հրաժարվել մի քանի ֆուտբոլիստներից: Այդպես, Արսենալից կարող են հեռանալ Անդրեյ Արշավինը, Նիկոլաս Բենդտները, Մարուան Շամախը, ինչպես նաև պաշտպաններ Անդրե Սանթոսը, Յոհան Ջուրուն, Սեբաստյան Սքիլաչին: Վստահություն չկա Թոմաս Վերմալենի, Բակարի Սանյայի, Պեր Մերտեզակերի, Թոմաշ Ռոսիցկիի ու Ժերվինյոի ապագայի հարցում: Այդ ֆուտբոլիստների վաճառքը կարող է Արսենալին բերել շուրջ 70 միլիոն ֆունտ, և այդ փողերը Վենգերը պատրաստվում է օգտագործել ակումբի աստղային հզորացման համար, գրանցելով Արսենալի նոր տրանսֆերային ռեկորդ: Արսենալի հիմնական նպատակները, ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները Բունդես Լիգայի աստղերն են` Մարիո Գյոթցեն ու Ռոբերտ Լեվանդովսկին Բորուսիա Դորդմունդից, և կիսապաշտպան Լարս Բենդերը Լիվերկուզենի Բայերից: Նշենք, որ Լեվանդովսկուն լուրջ հետևում է Մանչեսթեր Յունայթեդը : Մի քանի լրատվամիջոցների տեղեկության համաձայն ՄՅ-ը արդեն համաձայնվել է լեհ հարձակվողի հետ և վճարելու է 25 միլիոն ֆունտ: Սակայն պաշտոնական այս նորությունը հաստատված չէ: Բացի այդ արսենալը լուրջ հետաքրքրված է ֆրանսիական Լիոնի կիսապաշտպան Մաքսիմ Գոնալոնի ծառայություններով: Արսենալը արդեն վաղուց հետևում է նաև Ֆիորենտինայի առաջատար Ստեֆան Յովետիչին:
| |
Կատեգորիա` Ոչ պաշտոնական |
Ավելացրեց` Gunner
| Թեգեր` |
Մեկնաբանություններ` 0 | |